Рубрика: Հաշվետվություն

Չնաշխարհիկ Արատեսում։

Մայիսի 7,8,9։ Հիանալի օրեր Արատեսում։ Առաջին անգամն էի այնտեղ և ունեմ հիանալի տպավորություններ։ Դեռ չհասած Արատես հաղթահարեցինք Սմբատաբերդը, փոքր ինչ բարդ, բայց շատ գեղեցիկ բարձունք։ Բարձունքը հաղթահարելուց հետո շարժվեցինք դեպի գեղատեսիլ Արատես, որտեղ երեք օր շարունակ անցկացրեցինք հիանալի ժամանակներ։ Ճանապարհելով առաջին օրը, հյուրընկալվեց մեզ երկրորդ օրը։ Արթնացանք առավոտյան ժամը ութին, նախ առաջինը կատարեցինք մարմնամարզանք, այնուհետև հանձնեցինք նորմատիվներ, այնուհետև հանգստացանք և գնացինք նախաճաշելու, նշեմ, որ նախաճաշը պատրաստում էր ընկեր Արմինեն։ Նախաճաշելուց հետո տեղեկացանք, որ հյուր են եկել ջոկատի երեխաներից մեկիՄարգարիտայի ծնողները, բերելով մեզ քաղցրավենիքներ, որի համար շատ շնորհակալ ենք։ Այնուհետև որոշեցինք անցնել գործի և մաքրել ճամբարի տարածքը։ Մաքրելուց հետո մի քիչ հանգստացանք և գնացինք քայլարշավի դեպի գետի ափը, այնտեղ նստեցինք, նկարվեցինք, զրուցեցինք և վերադարձանք ճամբար, հետո անցանք երեկոյան կարելի է ասելճամբարային ընթրիքին։ Հետո ընկեր Քրիստինայի հետ որոշեցինք անցկացնել փոքրիկ բժշկական տագնապային փորձեր, որոնք շատ հարկավոր են յուրաքանչյուրիս։ Հետո երեկոյան ցանկացանք վառել խարույկ և վայելել մեր շատ սիրելի ուսուցչի ընկեր Նելլիի երաժշտական կատարումները, որոնք ի դեպ կատարվում էին կիթառով, այնուհետև ընկեր Ալինան որոշեց պատրաստել համեղ թխվածքներ, քանի որ ճամբարի երեխաներից երկուսի ծնունդն էր։ Շնորհավորելով ծնունդները գնացինք քնելու։ Եկավ վերջին` երրորդ օրը, նախաճաշեցինք, կատարեցինք մարմնամարզություն, հետո գնացինք սենյակները հավաքելու, պատրաստելու ճամպրուկները, որպեսզի շարժվենք դեպի Երևան։ Եկան ավտոբուսները, ճամպրուկները տեղավորեցինք բեռնախցիկներում և նկարվեցինք խմբակային գեղեցիկ նկար, որպես հուշ մեզ այնտեղից։ Այնուհետև տեղավորվելուն պես շարժվեցինք դեպի Երևան, հասնելով տեղ բոլորս ունենալով հիանալի տպավորություններ, միմյանց ասացինք ցտեսություն և շարժվեցինք դեպի տուն։

Рубрика: Հաշվետվություն

Առաջին շրջանի ամփոփում

Ահա և տարին վերջանում է, և արդեն ժամանակն է ամփոփելու առաջին ուսումնական շրջանում իմ կատարած աշխատանքները: Այս տարի տեղափոխվելով ավագ դպրոց ես ավելի կատարելագործվեցի, սկսեցի մտածել ավելի հասուն մարդու նման: Ճիշտ է այս տարի շատ էին բարդությունները, և՛ վիրուսի հետ կապված, և՛ պատերազմի հետ կապված, կարելի է ասել այս տարին հաջողակ տարի չէր ոչոքիս համար: Տեղափոխվելով ավագ դպրոց ես ձեռք բերեցի նոր ընկերներ, լիովին նոր շրջապատ: Ճանաչեցի ավելի հասուն մտածելակերպով մարդկանց, ճանաչեցի նոր ուսուցիչներիս, նրանց նոր դասավանդելու ձևին: Կային ուսուցիչներ, որոնց անցած տարվանից ի վեր ճանաչում էի: Այս տարի ի տարբերություն անցած տարվա՝ մասնակցությունս ունեցա մի շարք տարբեր քննարկումների: Ընտրությանս գործունեության առարկան այս տարի ընտրել էի կինո-ֆոտո: Ասեմ, որ դասերը անչափ լավ և հետաքրքիր են անցնում, գնում ենք տարբեր վայրերում հետաքրքիր ֆոտոներ անելու: Փոքր ինչ ուզում եմ խոսել սովորական առարկաներից, օրինակ բնագիտական առարկաներից՝ քիմիայից և ֆիզիկայից, այս երկու առարկաներից տարվա սկզբից շատ ենք կաատրել փորձեր, որոնք իհարկե օգտակար է իմանալ: Պատմությունից խոսել ենք «Իմ գերդաստանը» տեմայից, որտեղ պատմում էինք մեր տոհմի մասին, մեր ազգանվան մասին և մեր գյուղի մասին: Դե ինչ այսքանով ավարտեմ, ցանկանում եմ ասել, որ իսկապես ավագ դպրոցն ինձ համար մեծ ընտանիք է:

Рубрика: Հաշվետվություն

Ընտրության գործունեության առարկաների վերաբերյալ։

Դե ինչ մեզ մոտ արդեն սկսվել է ուսումնական երկրորդ պլանը, և ինչպես գիտենք բոլոր սովորողները արդեն կարող են փոխել ընտրության գործունեության առարկաները։ ԵՎ ինչպես բոլորը այնպես էլ ես, որոշեցի փոխել այն, բայց միայն ֆիզկուլտուրա առարկայինը, դե քանի որ բասկետբոլը ինձ այնքան եմ չհետաքրքրեց, այդ իսկ պատճառով որոշեցի փոխել թենիս։ Ճիշտ է ես սիրեցի ընկեր Ալինային, բայց ցավում եմ ինձ այդ սպորտաձևը դուր չեկավ, և ասեմ, որ առաջին անգամ էի աշխատում ընկեր Ալինայի հետ ու շատ սիրեցի նրան, բայց որոշեցի փոխել։ Իսկ ինչ վերաբերվում է թենիսին ասեմ, որ ընկեր Հասմիկի հետ մեկ տարի շարունակ աշխատել եմ։ Սիրել եմ և սպորտաձևը և ուսուցչին։ Իսկ կինոֆոտոյի մասին խոսքեր չունեմ, շա՜տ եմ սիրում ընկեր Անիին, շատ հետաքրքիր է անցնում մեր դասերը, և ասեմ, որ շատ լավ ենք աշխատում ընկեր Անիի հետ, և առարկան եմ սիրում շատ, և ընկեր Անիին։

Рубрика: Հաշվետվություն

Առցանց ուսուցում

Երբևէ առցանց հեռավար ուսուցում չէի արել և սկզբում չէի պատկերացնում թե ինչպես կարող ենք նման ձևով դաս անել, բայց երբ ներբեռնեցի հավելվածը առցանց ուսուցման համար հասկացա, որ հնարավոր է նման կերպ դաս անել։ Ես առցանց ուսուցման ժամանակ առաջինը սովորեցի ինչպես կարող եմ օգտվել հավելվածից, առցանցի ժամանակ ես մտածում էի, որ այդպես դաս անել չեմ կարող և չեմ հասկանա դասը, բայց երբ սկսեցինք դաս անել հասկացա, որ ամեն բան նույնն է, ուսուցիչս դասը բացատրում պարզապես հեռախոսով և ինձ համար ամեն բան հասկանալի է դառնում։ Բամիա ընկերները ասում են, որ ես չեմ հասկանում դասը առցանցով և բողոքում են, սակայն ինձ համար ամեն բան հեշտ էր, հասանելի և նորարարական։ Շատ սիրեցի առցանց մեր ուսուցումը, անցնում է շատ լավ և հեշտ ։

Рубрика: Հաշվետվություն

Օրս կարանտինի ժամանակ

Այս շաբաթ փորձեցի օրս այլ կերպ անցկացնել և մայրիկի հետ պատրաստել համեղ թխվածքներ, ուտեստներ և հենց այդպես ել անցկացնել օրս։ Մայրիկս ասում է, որ ես համեղ բաներ կարողանում եմ պատրաստել, բայց քանի որ այդքան ել մեծ չեմ այդ իսկ պատճառով որոշ բաներ հնարավոր են չստացվեն ինձ մոտ։ Օրինակ այսօր պատրաստել եմ պիցցա, համեղ թխվածք և խնձորի, նարինջի հյութ։

Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն

Ողջույն, այս շաբաթ ես որոշեցի մարզումներ սկսեմ և մարզվել։ Մի քանի յութուբյան վիդեոներից ես նայեցի մարզանքներ և սկսեցի մարզվել։ Հետո որոշեցի զբաղվել մի փոքր նկարչությամբ և նկարել քանի որ այդ զբաղմունքը իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է և ես լիցքաթափվում եմ։