Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 22.

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

  Սյունիքում

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարի (1724-1731)։

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոս, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդոֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։

Արցախում

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարի (1722-1730)։

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու, Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին Աստրախանում մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան։

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնի խորհրդաժողովներ Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերևարությունները ու արտագաղթները հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են :17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել Վարդապետ Բոպիկ Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին ։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել Վոսկան Վարդապետ Երևանցու, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր Vll պապի, Ավստրիայի Լեոպորդ I կայսրի և այլոց հետ։


բ/ Ի. Օրու գործունեությունը

Իսարել Օրին շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի ազատագրական պայքարի գործում: Օրին հասկանալով, որ Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝  ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արշիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմիցհետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.

ա/ Կրթական համակարգը

Կրթությունը զարգացած միջնադարյան Հայաստանում, կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում։ Հայաստանի անկախության վերականգնումը (885) նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլոր ասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն։ Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացում ապրեցին։ Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը։ Կիրառության մեջ մտավ հողը հերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրին գոյություն ունեցող գյուղական տնտեսությունները։ Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները։ Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էր օտար երկրներ։ Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց։ Հայաստանը դարձել էր միջազգային առևտրի կենտրոններից մեկը։ Արհեստագործության և հատկապես առևտրի շնորհիվ հիմնվեցին տասնյակ միջնադարյան քաղաքներ, առաջադիմեցին հնից եկող քաղաքները, զարգացավ քաղաքային կյանքը։ Տնտեսության վերելքը պայմաններ ստեղծեց և մեծապես խթանեց մշակույթի բոլոր դրսևորումների զարգացմանը։ Այս ամենին զուգընթաց մեծ զարգացում ապրեց նաև կրթությունը։


բ/ Պատմագրությունը

Հայ մշակույթի ոսկեդարը (5-րդ) նշանավորվել է նաև հայ պատմագրության ստեղծմամբ։ Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։

Օգտագործելով աստվածաշնչյա և հունա-հռոմեական պատմափիլիսոփայական միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին (անվանվել է Պատմահայր) «Պատմութիւն Հայոց»-ում գրում է, որ «առանց ժամանակագրության պատմությունն ստույգ չէ։ Նա բարձր է գնահատել նախորդ մատենագիրների երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի   5-րդ դարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյան։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ Եւ Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծական շարադրանքի միահյուսմամբ։

 

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 19

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրած արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ  Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։ 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլունքների դեմ։ 13-14րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

Լևոն 1-ին Մեծագործ.

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 18.

Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք։ Գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարյան՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների  սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Рубрика: Հայոց պատմություն

Մեկ օր Դվինում

Այն, ինչ հիմա կպատմեմ, կարծում եմ կհետաքրքրի բոլոր այն ընթերցողներին, որոնց չափազանց հետաքրքրում է կրթահամալիրի մեր ուսումնական  ճամփորդությունները։ Կրթահամալիրի ուսուցիչների և սաների հետ այնքան էլ շատ չեմ ճամփորդել, բայց երբ ճամփորդել եմ, ունեցել եմ միայն լավ տպավորություններ և լավ հիշողություններ, իսկ այս ճամփորդությունը բացառություն չէ․․․արդեն իսկ ունեմ ֆանտաստիկ լավ, հիանալի հիշողություններ․․․Դվին հնավայրը հիանալի մի վայր է, որտեղ կարող եք տեսնել պատմության բազմաթիվ վկայություններ, բազմաթիվ հիշողություններ, պատմամշակութային կառույցներ և մի շարք այլ հնություններ։ Այո՛, ինչպես տեսնում եք, մեր ճամփորդության ուղին եղել է դեպի պատմական մայրաքաղաք Դվին, որտեղ գնացինք պատմության մեր շատ սիրելի ուսուցիչ ընկեր Վարդանի հետ։ Տեղ հասնելուն պես մենք ծանոթացանք երիտասարդ հնագետ պարոն Համազասպի հետ, ում կարճ դիմում էինք պարոն Համիկ։ Պարոն Համիկը մեզ հետ ծանոթությունից հետո խմբին ուղեկցեց դեպի Դվինի հին Շուկայի տարածք, որտեղ ներկայումս իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ, որին մենք նույնպես մասնակից դարձանք։ Տարածքի մաքրման աշխատանքներից հետո գնացինք Դվինի կենտրոնական տարածք, որտեղ իրականացվում էին վերականգնման աշխատանքներ։ Հնագետ Համիկը մեզ պատմեց Դվին քաղաքի և հնավայրի մասին, մանրամասն ներկայացրեց տարածքի վերականգնման աշխատանքների ընթացքը։ Դվինի տարածքում երկար քայլելուց և ուսումնասիրելուց հետո մենք ուղևորվեցինք դեպի Վերին Դվին գյուղ, որտեղ ապրում են հիմնականում ասորիներ, ովքեր կազմում են գյուղի բնակչության 90 տոկոսը։ Նախ ասորական համայնքում հյուրընկալվեցինք ասորի մի ընտանիքում, որտեղ ունեցանք հետաքրքիր զրույց, լսեցինք նաև ասորերեն։ Այնուհետև գնացինք ասորական եկեղեցի, որտեղ տեր հայրը մանրամասն ներկայացրեց ինչպես եկեղեցու, այնպես էլ համայնքի պատմությունը, խոսեց դպրոցում ասորերենի ուսուցման մասին, որը հենց տեր հայրն է դասավանդում, նաև նշեց, որ համայնքն ունի շուրջ 200 տարվա պատմություն, քանի որ ասորիները Հայաստան են եկել 1826 թվականին՝ Իրաքից։ Եկեղեցում մեզ հետ էին նաև ասորական «Աթուռ» պարային համույթի սաները, որոնց հետ քայլքով գնացինք գյուղի մշակույթի տուն, որտեղ իրականացրեցինք շատ հավես պարուսուցում՝ ասորիների պարային համույթի ղեկավար ընկեր Արմանի և մեր սիրելի երաժիշտ ընկեր Սեդայի կազմակերպմամբ։ Մենք ծանոթացանք իրենց ազգային պարերին, իսկ իրենք՝ մեր ազգային պարերին, իսկ վերջում ունեցանք նաև միասնական պարերգ։ Ասորի մեր ընկերները կազմակերպել էին նաև հյուրասիրություն, որի համար շատ շնորհակալ ենք նրանց։ Այս ամենն ավարտելուց հետո մենք նաև հյուրընկալվեցինք համայնքի կին ղեկավարի մոտ, ում հետ ունեցանք կարճ, բայց հետաքրքիր զրույց։ Նա իր խոսքում նշեց, որ «չնայած մենք ասորի ենք, բայց մենք բացարձակ չենք տարբերվում հայերից, և մեր մշակույթները միմյանց շատ նման են, սիրում ենք հայերին և Հայաստանը և մեծ ցավ ենք ապրել  վերջին՝ 2020-ի պատերազմական իրադարձությունների համար, որին մասնակցել է նաև մեր՝ ասորական համայնքը, ունեցել ենք նաև 9 զոհ, որը մեր փոքրաթիվ համայնքի համար բավականին մեծ կորուստ է»։ Հաճելի զրույցից հետո, միմյանց հրաժեշտ տալով, շարժվեցինք դեպի Երևան՝ մեծ ու հիանալի տպավորություններով․․․

Рубрика: Հայոց պատմություն

Նախապատրաստական աշխատանք ճամփորդությունից առաջ։

Դվինի հնավայրի աշխատանքների մասին։

Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկում՝ Դվինում, 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսվել են հնագիտական հուշարձանների մասնակի ամրակայման և վերականգնման աշխատանքները, որոնք իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Նախագծում արդեն ներդրվել է ավելի քան 120 միլիոն դրամ։Կառավարությունը պլանավորում է Դվին մայրաքաղաք-հուշարձանը դարձնել Հայաստանի գլխավոր տուրիստական վայրերից մեկը։«Հետքը» զրուցել է Դվինի վերականգնողական աշխատանքների գլխավոր ճարտարապետ Հովհաննես Սանամյանի հետ։ -Արդեն մի քանի ամիս է, ինչ Դվինում սկսվել են Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցու, 5-րդ և 7-րդ դարի կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։

Ի՞նչ նյութեր են օգտագործում վերականգնման ընթացքում։ Վերականգնում են այն նյութերով և այն տեխնոլոգիաներով, որով հուշարձանը ժամանակին կառուցվել է՝ նույն ֆիզիկամեխանիկական հատկություն ունեցող քարով, կրաշաղախով և այլն։ Որոշ չափով աշխատել ենք էնպիսի սիլուետներ ստանալ, որ հուշարձանը պահպանվի և որոշակի պատկերացում կազմվի հուշարձանի մասին։ Այնպես ենք անում, որ այցելուների համար ընկալելի լինի հին տեսքը, և հետագա հնագիտական աշխատանքների համար որևէ խոչընդոտներ չառաջանան։

Рубрика: Հայոց պատմություն

7-րդ դասարան, Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Ավատատիրական պետություններում ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությունում, ավատատերերը աստիճանակարգվում էին՝ ավագից կրտսեր։ Սա նման էր մի բուրգի, որի գագաթին արքան  էր։
Արքային հաջորդող օղակն արքունիքն էր, որը սատարում էր թագավորին երկիրը կառավարելու հարցում։ Միապետն ուներ անսահմանափակ իրավունքներ իր կյանքի ու գույքի նկատմամբ։ Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին։ Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու և հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու ու բանակցելու այլ երկրների հետ։ Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում՝ երկրի առաջ առաջացած կարևոր խնդիրների լուծման նպատակով, հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, շինականների ներկայացուցիչները։
Թագավորից ու արքունիքից հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին՝ ծայրագավառների կալվածատերեր բդեշխները ու արքունի գործակալները։ Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել. միայն արքան կարող էր հագնել կարմիր կոշիկներ։ Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները, իրենց տիրույթներում օժտված էին վարչական և դատական լայն իրավունքներով։ Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին։ Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող։ 


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները.

ԳործառույթԳործակալությունԵնթականերՏոհմ
Հազարապետությունպետական հարկերի սահմանում և հավաքումը, պետական նշանակություն ունեցող աշխատանքների ղեկավարումՀարկահավաքներ, արքունիքԳնունիներ ապա Ամատունիներ
Սպարապետություն արքունի և նախարարական հեծյալ ու հետևակ ուժերի հրամանատարություն՝ զորքերի գլխավոր հրամանատար թագավորի անմիջական հսկողության ներքոբդեշխներ, նախարարական զորաջոկատների չորս սպարապետներՄամիկոնյաններ
Մարդապետությունարքունի տիրույթների վերահսկում, արքունի գանձերի պահպանում, կանանոցի հսկողություն, թագաժառանգի խնամակալությունսենեկապետերՄարդապետունիներ
Մաղխաարքունական պահակազորի պարտականություն10 հազարանոց թիկնապահ գունդԽորխոռունիներ
Թագադիր ասպետությունարքունիքում պալատական արարողակարգի կատարման և նախարարների զբաղեցրած գահերի հերթականության հետևում,Բագրատունիներ
Մեծ դատավարությունեկեղեցական ժողովների միջոցով կանոնների և օրենքների սահմանում, միջնախարարական վեճերի լուծումհոգևորական դասԳրիգոր Լուսավորչի տոհմ

Рубрика: Հայոց պատմություն

Խորհրդային Հայաստանը 1920-1922թթ.

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին-ին ՌՀԿ-ն, անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։ՀՍՍՀ զինանշանի վաղ տարբերակը (1922)

Նոյեմբերի 30-ին Հայ-հեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինի և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է Կարմիր բանակի օգնությունը։ Նույն օրն ստացվել է Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովին հեռագիրը, որով խորհրդային Ադրբեջանը, հօգուտ խորհրդայնացած Հայաստանի, հրաժարվել է «վիճելի» համարվող Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից։ Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։

Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության՝ [ՀԿ(բ)Կ] կենտկոմը կազմակերպել ու ղեկավարել է խորհրդային իշխանության հաստատման գործընթացը։ Ձևավորվել են գավառային ու շրջանային կազմակերպությունները, առաջին սկզբնական կուսումնական բջիջները (կազմակերպություններ)։ Չնայած իր անվանը՝ Հայաստանի կոմկուսը ինքնուրույն ու անկախ կազմակերպություն չէր, չուներ իր ծրագիրն ու կանոնադրությունը, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության՝ [ՌԿ(բ)Կ] բաղկացուցիչ մասն էր և Հայաստանում իրականացրել է նրա քաղաքականությունը։

Рубрика: Հայոց պատմություն

Անկախ Պետությունների Համագործակցություն

Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ), կոչվում է նաև Ռուսական համագործակցություն (այն տարբերելու համար Անգլիախոս ազգերի համագործակցությունից), 9 անդամ պետությունների և 2 ասոցացված անդամների միություն, որը գտնվում է Եվրասիայում (ավելի կոնկրետ՝ Կենտրոնական Ասիայից Հյուսիսային Ասիա ընկած տարածքում), ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում․ բոլոր անդամները նախկին խորհրդային պետություններ են։ Վրաստանը դադարեցրեց իր անդամակցությունը 2008 թվականին, իսկ Բալթյան երկրները (ԼատվիաԼիտվաԷստոնիա), որոնք իրենց անդամակցությունը ԽՍՀՄ-ին համարում են անօրինական օկուպացիա, նախընտրեցին չանդամակցել։

ԱՊՀ-ն ունի որոշակի վերազգային իշխանություն, բայց նա ձգտում է լինել ավելին, քան պարզապես խորհրդանշական (սիմվոլիկ) կազմակերպություն։ ԱՊՀ-ն ձգտում է հատկապես կոորդինացված ազդեցություն ձեռք բերել առևտրի, ֆինանսական, օրինաստեղծ և անվտանգության բնագավառներում։ Այն նաև փորձում է խթանել համագործակցությունը սահմանային շրջաններում հանցագործության կանխարգելման ոլորտում։ Բացի այդ, ԱՊՀ 9 անդամներից 8-ն անդամակցում են ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն։ Գոյություն ունեն 3 կազմակերպություններ, որոնք գտնվում են ԱՊՀ վերահսկողության տակ։ Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) (որին զուգահեռ գործում են Եվրասիական մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը, որը զբաղեցնում է 180 միլիոն բնակիչ ունեցող տարածք) և Միութենական պետությունն են։ Առաջին երկուսը ռազմական և տնտեսական դաշինքներ են, իսկ Միութենական պետության նպատակն է դառնալ ՌԴ և Բելառուսի միջև անդրազգային միություն, որն ունի ընդհանուր ղեկավարում, դրոշ, դրամական միավոր և այլն։