Նախագծի վերնագիրը-«Կանայք համաշխարհային պատմության ընթացքում»
Նախագծի ժամանակահատվածը-ապրիլի 6-15
Նախագծի ընթացքը-Օգտագործելով համացանցը, օտարալեզու աղբյուրները կատարել ուսումնասիրություններ , պարզել կնոջ դերը վաղեմի ժամանակներից մինչ այսօր:Ուսումնասիրել կնոջ դերը, իրավունքները տարբեր ժամանահատվածում/Հին դարերում, Միջին դարերում, Նոր դարերում, Նորագույն շրջանում, Ժամանակակից աշխարհում/, գտնել այն կանանց ովքեր բեկումնային դեր են ունեցել պատմության կոնկրետ ժամանակահատվածում, տարբեր ոլորտներում, կանայք կտավներում, լրտես կանանց մասին, պատմության ընթացքում կնոջ պատճառով տեղի ունեցած պատերազմների, հաջողությունների մասին, կարող եք պատմել մայրիկի , տատիկի հետաքրքիր, յուրահատուկ տեսակի մասին, հարցազրույցների միջոցով պարզել կնոջը բնորոշ հատկությունների մասին արդի շրջ
Կանանց իրավունքները՝ հայկական իրավունքի պատմության մեջ
Դեռ հեթանոսական ժամանակներից կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը: Դրա վկայությունն են մեզ հասած բանաստեղծական պատառիկները, լեգենդներն ու աղքատիկ պատմական վկայությունները: Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ և կյանք»: Հեթանոսական դիցարանում կարևոր դեր էին խաղում Անահիտ, Աստղիկ և Նանե աստվածները: Ընդ որում` Անահիտը գլխավոր աստվածներից մեկն էր` Արամազդի դուստրը: Առավել վաղ շրջանում Անահիտը ռազմի աստվածն էր` անուղղակի վկայելով, որ վաղ ստրկատիրական շրջանում հայ կանայք մասնակցել են ռազմական գործողություններին, գուցեև` ոչ երկրորդական դերով: Հասարակական հարաբերությունների զարգացման հետևանքով Անահիտ աստվածուհուն վերապահվում է ավելի կանացի դեր. նա դառնում է պտղաբերության, արգասավորության և ծննդաբերության աստվածը:
Քրիստոնեության մուտքից հետո կնոջ պաշտամունքն արտահայտվել է Աստվածամոր կերպարով: Շատերի կարծիքով` Աստվածամոր կերպարը հայկական իրականությունում հենց Անահիտի վերանվանված ու վերափոխված կերպարն է:
Սկսած չորրորդ դարից` հին հայկական իրավական փաստաթղթերում անընդհատ շեշտվել է կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարությունը: Նման դրույթներ կան և եկեղեցական, և աշխարհիկ փաստաթղթերում (միջին դարերում հայկական իրավունքի հիմքը եկեղեցական կանոններն էին): Կնոջ և տղամարդու իրավահավասարության մասին նշված է Աշտիշատի կանոններում (4-րդ դար), Շահապիվանի կանոններում (5-րդ դար), Դավիթ Ալավկաորդու «Կանոններում» (12-րդ դար):
Շահապիվանի կանոններով (մ.թ. 444թ.)` կինը պետք է տնօրինի ընտանեկան գույքն այն դեպքում, երբ ամուսինը լքել է նրան առանց հիմքերի: Ի հավելումն` նա կարող է տուն բերել նոր ամուսնու: Դավիթ Ալավկաորդու «Կանոններով»` ամուսնությունը վավերական է միայն հարսնացուի և փեսացուի փոխադարձ հոժարակամ համաձայնության դեպքում. «Ամուսնությունը վավերական չէ, եթե հիմնված է բռնության վրա»:
Եւ վերջապես, կնոջ իրավունքներին պատշաճ ուշադրություն են դարձրել աշխարհիկ (ոչ եկեղեցական) իրավական փաստաթղթերում: Առաջին հիշատակումներն առկա են 5-րդ դարի Վաչագան թագավորի «Կանոնագրքում» (յուրօրինակ սահմանադրություն), սակայն առավել ընդգրկուն և հիմնային բնույթ են ստացել միջնադարյան հայկական իրավական մտքի ամենակարևոր աշխատությունում` Մխիթար Գոշի «Հայոց Դատաստանագրքում»: Վերջինում նկարագրվում է ընտանիքում տղամարդկանց ու կանանց դերը, փաստվում է կնոջ` կրթություն ստանալու կարևորությունը: «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,- գրել է Մխիթար Գոշը 12-րդ դարում: Նրա «Դատաստանագիրքը» ներառում է դրույթներ բռնի ամուսնությունների դեմ, քաջալերում է սեփականության հավասար բաժանումը և քրեական տուգանքների կիրառումը կանանց դեմ բռնություն գործադրողների նկատմամբ: Խոսվում է նաև կանանց պատվի և արժանապատվության ճանաչման և հարգման, կնոջ ամուսնական տարիքի, ամուսնալուծվելու, 2-րդ անգամ ամուսնանալու, և այլ իրավունքների մասին:
Ժամանակակից ըմբռնումներով` կանանց և տղամարդկանց իրավահավասարության ձևակերպումները տրված են Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում» (1773թ.): Սա, ինչպես հայտնի է, համարվում է հայկական առաջին սահմանադրությունը: «Ցանկացած մարդկային արարած, լինի նա հայ կամ այլ ազգի ներկայացուցիչ, լինի տղամարդ, թե կին, ծնված լինի Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս, պետք է ապրի հավասարության մեջ և հավասար լինի իր ծավալած գործունեության մեջ: Ոչ ոք իրավունք չունի հպատակեցնելու այլ մարդկանց, իսկ աշխատողները պետք է վճարվեն այնպես, ինչպես վճարվում են սովորաբար ծավալած գործունեության համար»,- գրված է «Որոգայթ փառացում»:
Եվ վերջապես` Կոստանդնապոլսի «Ազգային սահմանադրության» (ընդունվել է 1860-ին, իսկ 1863-ին վավերացվել սուլթանի կողմից) ներածության մեջ ուղղակիորեն նշվում են կանանց մի շարք իրավունքներ` տղամարդկանց հետ հավասար կրթություն ստանալու, սոցիալական ապահովության, հասարակական և քաղաքական գործունեություն ծավալելու և այլն:
Այսպիսով` ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը, որով ամրագրվում է կնոջ իրահավասարությունը, հիմնված է ոչ թե այլ երկրների սահմանադրությունների, այլ հայ իրավական մտքի պատմության վրա:
Հին դարերում ունեցել ենք կին թագավորներ՝ Էրատո, Փառանձեմ, Զապել: Հայտնի է նաև, որ հայկական արքունիքներում թագավորների կանայք նույնպես որոշակի դերակատարում են ունեցել (նրանց անվանել են Հայոց տիկին): Ժամանակակից հասկացություններով՝ հայ կանանց հասարակական ու քաղաքական դերի ակտիվացումը սկսել է 19-րդ դարում: Դրան էապես նպաստում են հայաշատ քաղաքներում օրիորդաց դպրոցների հիմնումը, ուր հայ օրիորդները կրթություն էին ստանում: Դպրոցները հիմնվում էին եկեղեցու կողմից, սակայն դրանց շրջանավարտներից շատերը հետագայում դառնում էին առաջադիմական գաղափարների տարածողներ: Այդ կերպ հայ եկեղեցին փորձեց 19-րդ դարում ի կատար ածել Մխիթար Գոշի պատգամը: Արդյունքում` շատ արագ ի հայտ են գալիս հայ կին մշակութային գործիչներ, գիտնականներ, գրողներ, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, ազատ արհեստների կիրառողներ: Օրիորդաց դպրոցները ստեղծվում էին և Արևմտյան, և Արևելյան Հայաստանում: Սակայն, որքան էլ զարմանալի է, կանանց հասարակական գործունեությունն առավել ակտիվ էր Օսմանյան Թուրքիայի տիրապետության ներքո, առաջին հերթին` Կոստանդնապոլսում: Այս քաղաքում 19-րդ դարի վերջում մի քանի հայ կանայք տղամարդկանց հետ հիմնադրեցին կազմակերպություններ և միացան քաղաքական կուսակցություններին: Օրիորդաց վարժարաններն ավարտելուց հետո այդ կանանցից շատերն այնուհետ ուսանել են Եվրոպայում: Կոստանդնապոլսում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կանանցից 19-րդ դարի վերջում հատկապես շատ հայտնի էին երկուսը` Սրբուհի Տյուսաբ (Վահանյան) և Զապել Ասատուր: Հենց նրանք էլ կազմեցին «Կանանց իրավունքների հռչակագրի» նախագիծը: Հռչակագրի դրույթները հետևյալն էին.
- հավասար իրավունքներ տղամարդկանց և կանանց համար,
- մասնագիտության ընտրության իրավունք,
- երկակի բարոյախոսության ստանդարտների վերացում, որոնցից ամուսնական կյանքում օգտվում են տղամարդիկ,
- բարձրագույն կրթություն ստանալու իրավունք` որպես երեխայի դաստիարակության բարելավման միջոց,
- համայնքի գործունեության մեջ կանանց հավասար մասնակցության իրավունք,
- օժիտի սովորույթի վերացում,
- ազգի պահպանման և նրա մշակույթի փոխանցման մեջ կնոջ դերի ընդունում:
Այս հռչակագիրը, ըստ էության, կնոջ ֆինանսական ինքնուրույնության ապահովման գաղափարախոսությունն էր կրում: Մուսուլմանական Թուրքիայում նման հռչակագրի ի հայտ գալն իսկապես էլ հեղափոխական մտքի արգասիք էր: Կարելի է ասել` առավելապես մուսուլմաններով բնակեցված Արևելքում հայությունն առաջինն էր, որ գիտակցաբար բարձրացրեց կնոջ դերը հանրային-հասարակական կյանքում: Աղբյուրները վկայում են, որ թեև հռչակագիրը որևէ կազմակերպության կողմից չի վավերացվել, սակայն հայ կանաանցից շատերը իսկապես էլ սկսել են ակտիվ տնտեսական ու հասարակական գործունեություն իրականացնել` բացելով արհեստանոցներ, աշխատեցնելով ֆաբրիկաներ, խմբագրելով գրական հանդեսներ
Գեղեցկություն, կին , նորաձևություն,….. ուսումնասիրության լայն հարթակ
Քանի որ կոստյում ասվածը հաճախ հղվում է «նորաձևությանը», ճիշտ կլինի այն պարզաբանել․ կոստյումն առավել հաճախ վերաբերվում յուրահատուկ զգեստներին, դիմակահանդեսային կերպարներին, մինչդեռ «նորաձևությունը» հիմնականում նշանակում է հագուստ, ներառյալ դրա ուսումնասիրությունը։ Չնայած, որ նորաձևությունը կարող է լինել ֆեմինինային կամ մասկուլինային, որոշ միտումներ անդրոգեն են[3][4]։
Նորաձևությունը բազմոլորտ առարկա է, հետաքրքիր է ուսումնասիրման համար․ այն ուսուցանվում է աշխարհի մի շարք ինստիտուտներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի Տեխնոլոգիական նորաձևության ինստիտուտը, Հնդկաստանում հիմնված Նորաձև տեխնոլոգիայի ազգային ինստիտուտը, որտեղ կրթվել են այս ոլորտում ակնառու մասնագետներ, շրջանավարտներ և դիզայներներ։
Նորաձևությունը որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում: Սահմանում է որպես հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում: «Նորաձևություն» հասկացությունը հաճախ ներկայացվում է որպես ամենաանկայուն և արագ անցնող հանրաճանաչություն: Նորաձևություն տերմինն ներառում է նաև մարդկային մարմնի՝ տվյալ դարաշրջանում նախընտրելի տիպը (օրինակ՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի ժամանակաշրջանում գնահատվում էր փարթամ մարմինը, իսկ 21-րդ դարի սկզբին գնահատվում է բարեկազմությունը[5]): Նորաձևություն հասկացությունը, որպես կանոն, ենթադրում է ոչ կայուն, հաճախ փոփոխվող դիրքորոշում։ Եթե երևույթը կամ առարկան, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև (հնաձև): Նորաձևությանը հետևելու ցանկությունը միշտ էլ գրավել է ծաղրանկարիչների ուշադրությունը[5]:
Արդյունքում-Պատում բլոգում, տեսաֆիլմեր, աուդիոնյութեր