Рубрика: Գրականություն

Ավետիք Իսահակյան

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը կոչվում է Ռավեննայում իմ կարծիքով դա նշանակում է, որ Իսահակյանը եղել է Ռավեննա քաղաքում և այնքան է կարոտել իր Արարատ լեռը այդ իսկ պատճառով գրել է այս բանաստեղծությունը։

  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:

Մահախուճապ- նշանակում է` խուճապահար, վախեցած, շփոթված.

Սեգ-Նշանակում է`վեհ,խրոխտ.

Բեկվել- նշանակում է` դիպչել.

  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:

Ռեալտո.

Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։

Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։

1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։

Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola)։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։

Ռավեննա.

Ռավեննա , քաղաքիտալականԷմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրությանօստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։

  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը կոչվում է Ռավեննայում իմ կարծիքով դա նշանակում է, որ Իսահակյանը եղել է Ռավեննա քաղաքում և այնքան է կարոտել իր Արարատ լեռը այդ իսկ պատճառով գրել է այս բանաստեղծությունը։

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Ընտրել եմ հենց այս բանաստեղծությունը.

  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։

  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:

Կարդացածս բանաստեղծությունը շատ լավն է հետաքրքիր խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ Իսահակյանի բանաստեղծություններից կամ ստեղծագործություններից որևէ մեկը, քանի որ շատ լավն են և հետաքրքիր։ Իսահակյանը նույնպես շատ լավ բանաստեղծ է հայտնի իր ստեղծագործություններով, նա դեռևս սկսել է ստեղծագործել փոքրուց գրել է շատ լավ բանաստեղծություններ զարմանալի է, որ մարդ փոքրուց կարողանում է շատ լավ ստեղծագործել և ունենալ իր իսկ մասնագիտությունը։

  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:

Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։

Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.

Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։

Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա…

Ինձ դուր է եկել հենց այս բանաստեղծությունը, կարծում եմ գրել է մի աղջնակի մասին ում առաջին իսկ հայացքից սիրահարվել է և հենց նրա պատվինել գրել այս բանաստեղծությունը, որն իսկապես հուզիչ է և անկեղծ։

Рубрика: Գրականություն

Մայրենի լեզվի օրեր

Կարդում ենք արևմտահայերեն

Նախագծի նպատակը

  • Հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը
  • Մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը
  • Լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը
  • Լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը ու, ըստ արժանվույն, ներկայացնելը

Առաջարկում եմ կարդալ

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում

Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ

Համագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտություն

Արդյունքը՝ սովորողների ներկայացումով, ընթացքը պատմող նյութերով

Նախատեսված ժամկետը՝ նոյեմբեր

Ընթացքը՝  սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները, պիեսի՝ իրենց բաժինները։ Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։ Սովորած ստեղծագործությունները ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։

1․ Վահան Թեքեյան

Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որեւ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձեւերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը։

Վահագն Դավթյան

Կանձրեւե, տղա՛ս աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…

պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ…: կանձրեւե տղա՛ս

Կանձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ

Կմըսի՞ սիրտըդ, եւ կդողդըղա՞ս

Խորհելով պայծառ արեւին անցյալ

Դռան մը ներքեւ գո՜ց ճակատագրին

Բայց կուլաս, տըղա’ս… մութին մեջ հանկարծ

Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…

Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,

Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,

Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…

——————————————————————

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,

Ես այն հոգվույն սիրահար,

Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի

Ինչպես երկինքը ծավի,

Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ

Իր լույսերովը անշեջ,

Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,

Ու գրկեի՜ ես անձայն

Զայն հոգիիս մեջ միայն․․․

———————————————————————————————-

2․ Պետրոս Դուրյան –շրջասույթ՝ Սկյուտարի Սոխակ

Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․

Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,

Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,

Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ։

Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,

Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․

Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,

Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։

Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,

Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.

Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`

Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։

Ծնեի իցի՜վ թ՚հեւացող հով մ՚անուշիկ

Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ`

Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,

Լոկ սրբելով` եթե շողար աչքդ արտսուք։

Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,

Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝

Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,

Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։

Բխեի ես իցի՜վ թ՚առու մը վըճիտ,

Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,

Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ՝

Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։

Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,

Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,

Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,

Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։

Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթե տըվիր մեկուն սեր,

Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,

Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս․․․ արտասվե՜լ․․․

Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ․․․

*************************************************************************************

3․ Գրիգոր Զոհրապ

Եկուր

Եկուր
Երբոր օր մը ըզգաս պետքը,
Զըզվածշուրջիդ կյանքեն շինծու, Երջանկության փախչող հետքը Անցյալին մեջ փընտըրտելու: Որովհետեւ, ո՜վ դառնություն Ասկից վերջը աչքիդ ծարիր
Պետք է դընես եւ անարյու
Շրթունքներուդքիչ մը կարմիր: Քալած ատենդ երբոր ճամփան, Նայվածքդ ամենքը չը թովե, Եվ զարմացած չը փըսփըսան.
«այս աղվոր կինն ո՞վ է»:
Երբոր ներկանցուրտ ու ցամաք Դառնա քեզի կամաց-կամաց, Կսկիծներով լեցվի համակ Ապագադ ալ մըռայլամած,
Եվ ուրանա իսկ քեզ, ով իմ,
Կյա՛նքըս, աշխարհը համրորեն,
Ես անցյալն եմ հավատարիմ,
Իմ գրկիս մեջ եկու՛ր նորեն:
Հրակ Ժիլաքյան


4․ Միսաք Մեծարենց
Արյուն է եղել աշխարհում։— եղել է եղեռն ու կռիվ։
լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։    (Չարենց)
Երազի օրեր    (երգում են սովորողները) երաժիշտ՝ Նելլի Փիլոյան
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր․
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-ծաղիկին տարավ ածուն։
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։
—————————————————
Աքասիաներու շուքին տակ
Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…։


5․ Վահան Թոթովենց  —արձակ բանաստեղծություններ
Երգ մը
Երգ մը անոր, զոր կճանչնաս։
Ո՞վ կաթեց այնքան լույս քու աչքերուն խորը, ո՞վ պարգեւեց քու երիտասարդ ճակատին դարերուն լրջությունը, եւ քու ամեն մեկ խոսքին մեջ՝ երկունքներու խորհուրդն ու խաղաղությունը։ Աչքերդ տեսնողը պիտի կոչեր. «բեկորը հսկա արեգակին»։ Ճակատդ տեսնողը պիտի անվաներ քեզ կնքողը բոլոր դամբարաններուն, իսկ ան, որ քու երգը լսեր, պի­տի ըսեր. «ահա՛ ծորակը, ուրկե բոլոր քաղցրությունները կհոսին։
Բայց ես, որ քեզ ամբողջովին կճանչնամ — ճակատդ, աչքերդ, լեզուդ, հոգիդ, սիրտդ, ստինքներուդ աղավնությունը եւ մերկությանդ աստվածությունը, պիտի ըսեի. «ահա՛ կույսը, ահա՛ արշալույսներու մարմնացած շունչը»։
Ես ծաղիկ չունիմ
Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն եւ իմ գարնան կողո­վը պարապ է։ արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․ Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկ­ներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ եւ ի՞նչ նվիրեց փոխարեն։ Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին եւ ո՞վ ես դու… Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծա­ղիկները։ Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա… Ես ծաղիկ չունիմ։


6․ Դանիել Վարուժան
Ձոն
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրեւ կընյուն
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեւեր
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։
Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։


7․ Վերջում՝ փոքրիկ պիես—Հ․ Պարոնյան՝ «Քաղաքավարության վնասները» -մեկ նովել։
Հեղինակ—-Բռնավոր մը կա, որ գեղեցիկ անվան տակ ծածկվածզմեզ գերության կը դատապարտե նույնիսկ այն առանձնաշորհմանց մեջ, զորս մեր կամքն կը շնորհե մեզ եւ որոց չհակառակիր օրենքն: այս բռնավորը բնության ալ կը հակառակի եւ թույլ չտար անոր, որ ազատ համարձակ գործե մարդ էակին վրա: Այս բռնավորը քաղաքավարությունն է: Այս բռնավորին հակառակորդներն անկիրթ կանվանվին հանիրավի։ Այս քաղաքավարությունն քաշվելու բան չէ մանավանդ անոնց համար, որ կը սիրեն եւ տրամադրություն ունին բնության օրինաց հետեւիլ եւ այս ընթացքով երջանկություն գտնել: Հասկցնելու համար, թե որչափ կը չարչարվին, կը հարստահարվին այս խեղճերն, արժան կդատենք օրինակ մը մեջ բերել։ Սեդրաք աղան կոշկակարի մը խանութը կը մտնե: Սեդրակ աղա— բարեկամ, — կըսե կոշկակարին, — զույգ մը կոշիկ կուզեմ ապսպրել: Կոշկակար— շատ աղեկ: — Կոշիկներուն քիթը նեղ ըլլալու չեն: — Հիմիկվան մոտայեն չեք ուզեր ըսել է: — Միայն կուզեմ, որ ոտքս կոշիկի մեջ կարենա շարժիլ. Նեղ ոտքի աման չեմ ուզեր, որովհետեւ նասըր ունիմ — Գլխուս վրա, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ, որ թե մոտայի համաձայն ըլլա, եւ թե ձեր ոտքերը չսխմեն Կոշկակարը Սեդրաք աղային ոտքի չափը կառնե եւ կիմացնե —Քանի մ’օրեն պատրաստ կըլլան կոշիկները, համեցեք: դադար։ մասնակիցները անցնում են բեմով։ Կմտնե Սեդրաք աղան, կդիմե  կոշկակարին: — Պատրա՞ստ են կոշկիկներս: — Այո պատրաստ են: Կոշկակարին աշակերտը Սեդրաք աղային կը ներկայացնե կոշկիկները:  Սեդրաք աղան կնայե․ — Եղբայրս, — կսե Սեդրաք աղան, — ասոնք պզտիկ են: — Ընդհակառակն, մեծ են: — Ասոնց քթները նեղ են: — Չեմ կարծեր, շատ լայն քթերն այսօր մաքպուլ չեն։ Կաղաչեմ անգամ մը ձեր ոտքն անցունեիք սա կոշիկները: Սեդրաք աղան կը նստի: Կոշկակարին աշակերտը քառակուսի տախտակ մը կը դնե Սեդրաք աղային ոտքերուն տակը: Սեդրաք աղան կը ձեռնարկե նոր կոշիկներն հագնելու: Կոշկիկները կապստամբին: — Ոտքդ ուժով կոխե, — կը պոռա կոշկակարն: — Ոտքի վրա ել ու այնպես կոխե, — կսե կոշկակարին քալֆան: — Ուժով ոտքդ գետինը զարկ, — կը խրատե կոշկակարին աշակերտը: — Ծո, սա փոշին ցանե քիչ մը կոշիկներուն մեջ, որ Սեդրաք աղային ոտքերը դյուրությամբ սահին ու մտնեն, — կը հրամայե կոշկակարն պզտիկ աշակերտին: Հրամանը կը կատարվի: Կոշիկներն հաստատամիտ են: — Էոֆ, քրտնեցա, պե ատամ, — կըսե Սեդրաք աղան երեսը թթվեցնելով, — քեզի քառասուն անգամ ապսպրեցինք, որ մեծ ըլլան, լայն ըլլան, երկար ըլլան:
— Կերեւա, որ ոտքերդ ալ քրտնած են եւ անոր համա
— Չէ, ճանըմ… կոշիկները նեղ են:
— Անգամ մը հագնիս, կը բացվին: Լայն ոտքի ամաններն ավելի կը վնասեն նասըրներուն:
— Չեմ կրնար կոր հագնիլ:
Կոշկակարն քալֆայովն և աշակերտներովն Սեդրաք աղային օգնելու կերթա: Երկու հոգի սեդրաք աղային թևը կը մտնեն. Կոշկակարն Սեդրաք աղային մեկ ոտքը կը բռնե և կաշխատի կոշիկին մեջ դնել: Ամբողջ կոշկակարյան խումբը կը քաջալերե Սեդրաք աղան.
— Հա, հա, կմտնա կոր…
— Քիչ մ’ալ համբերու

Рубрика: Գրականություն

Գրականություն

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ:       Նադեր  Էբրահիմի 

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

ա) Մեկնաբնե՛ք հետևյալ մտքերը․

Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:

Այսինքն ուզում է ասել ինչպես կարող է այս փոքրիկ սիրտը չարտասվի, չնեղանա:

Երբ  հայրիկիս հորեղբայրը  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…

Դա նշանակում է, որ փոքրիկի հոր հորեղբոր համար կարևորը փողերն էին, այլ ոչ թե սերն ու բարությունը, նշանակում է, որ փողերը ամենինչից վեր է դասում:

Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց:

Ուզում է ասել, որ տեղը թողել եմ վատ մարդկանց, որ հրաժարվեն վատ մարդ լինելուց եթե կփոխվեն միայն այդ պայմանով տեղ կտամ իմ սրտում նրանց։

Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:

Կարծում եմ, որ փոքրիկը այնքան բարի սիրտ ուներ, որ այդ փոքրիկ մասնել բոլորի համար մեծ տեղ էր։

Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…

Նշանակում է, որ սիրտը կտա զինվորներին ովքեր փոքրիկի խաղաղության համար ամեն բան արեցին։

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։

Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։

Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։

Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։

Սրտում կարող է իշխել միայն սերը։

Եթե քո սիրտը սիրեց մարդկանց ապա նրանք միշտ տեղ կունենան քո սրտի մեջ։

Рубрика: Գրականություն

Սարոյանի գերդաստանը

Կարդացի Սարոյանի գերդաստանի մասին, նա պատմում էր հոր և մոր մասին նրանց կրթության մասին։ Սարոյանը պատմում էր թե ում պատվին են կոչել նրա անունը, կոչել են հոր մտերիմ ընկերոջ Վիլյամ Սթոուհիլի անունով։ Վիլյամսը պատմում էր, որ պետք է սիրես քո գերդաստանը, որպեսզի վատ բաներ չմտացես գերդաստանիդ մասին, ասում է, որ եղել են օրեր, որ ես շատ եմ ցանկացել փոխել ազգանունս քանի որ մտածել է, որ անիմաստ ազգանուն է, բայց սխալվել է, որովհետև նա ունի շատ լավ ազգանուն։ Նա շատ է սիրել Արամ անունը ասում էր, որ եթե ես ընտրել անունս կդնեի Արամ, բայց ցավոք քանի որ չէր կարող ընտրել իր անունը որդու անունն է դրել Արամ։

Рубрика: Գրականություն

Սարոյանի մասին

Կարդացի Սարոյանի կենսագրությունը, հասկացա, որ շատ աշխատասեր մարդ է։ Նա 12 տարեկանից աշխատել է թեթեւացրել մոր հոգսը և պահել ընտանիքը քանի որ հայրը մահացել էր և ամեն բան մնացել էր մոր հույսին, հոր մահանալուց հետո Սարոյանի մայրը նրան և քրոջը տարել է մանկատուն։ Նա ամեն ինչ աշխատել է և նրա մայրը չէր թողնում նրան իջնել բակ նա անընդհատ պետք է աշխատեր։ Սարոյանը ամուսնացել է Քերոլի հետ նրանք եղել են շատ լավ ամուսիններ մինչ այն ժամանակ երբ Սարոյանը իմացավ, որ իր կինը հրեա է, նրանք ունեին 2 երեխաներ` Արամը և Լուսին։ Սարոյանը շատ վաղուց է ստեղծագործում դեռևս 13 տարեկանից, նա չէր գրում անիմաստ բաներ, գրում էր այն ամենը ինչ կատարվել է իր կյանքում։ Առաջին ստեղծագործությունը լույս տեսավ 1933 թվականին անունն էր << Խիզախ պատանին մարզաձողի վրա>>։ Սարոյանը հիվանդացավ ունեցավ շատ լուրջ առողջական խնդիրներ, Սարոյանի որդին չէր սիրում հորը և երբ նա առողջարանում էր տղան չէր ուզում այցելել հորը։ Իսկ հետո երբ արդեն հաշված օրեր էր մնացել Սարոյանի կյանքին տղան այցելեց նրան, և մինչ մահանալը Սարոյանը իր կտակում գրել էր, որ իր աճյունից մի փոքր մաս բերել իր հայրենի երկիր։

Рубрика: Գրականություն

Եղիշե Չարենց

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Եթե ես լինեի նկարիչ, ապա այս բանաստեղծությունը կպատկերեի երկնագույն գույնով։

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան։

Եթե ես լինեի նկարիչ, ապա այս բանաստեղծությունը կներկեի ծիածանի գույներով։

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի ինչ-որ բաց երանգով։

Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:

Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի մոխրագույն։

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի ոսկեգույն։

Рубрика: Գրականություն

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի`
Բարեկամական հրճվանքով վսեմ:

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում` ասված իմ հոգու մասին

Հեղինակը պատմում է իր ոչ լավ կյանքի մասին։ Նրա կյանքը շատ տխուր ու մռայլ կյանք է և կարելի է ասել դժգոհ է իր կյանքից։