Рубрика: Աշխարհագրություն

Մետոլուրգիա

Մետալուրգիա, սկզբնական նեղ իմաստով՝ հանքաքարից մետաղների արտազատման արվեստ։ Արդի նշանակությամբ՝ գիտության ու տեխնիկայի բնագավառ և արդյունաբերության ճյուղ, որոնք ընդգրկում են հանքաքարից կամ այլ նյութերից մետաղների ստացման, ինչպես նաև դրանց քիմիական բաղադրության, կառուցվածքի և մետաղական համաձուլվածքների հատկությունների փոփոխման հետ կապված պրոցեսներ։ Մետալուրգիային են վերաբերում նաև երկրի ընդերքից ստացված մետաղների ու համաձուլվածքների նախնական մշակման ու դրանց ձևի և հատկությունների փոփոխման պրոցեսները (զտում, ձուլում, ճնշմամբ մշակում, ջերմամշակում և այլն)։

Рубрика: Աշխարհագրություն

Հայաստանի տնտեսություն

Հայաստանը գտնվում է Սև ծովի և Կասպից ծովի միջև, սահմանակից է հյուսիսից և արևելքից Վրաստանին և Ադրբեջանին, իսկ հարավից և արևմուտքից Իրանին և Թուրքիաին։

Համաձայն ֆորբս ամսագրի Հայաստանը 2011 թվականի տվյալներով աշխարհում երկրորդն է վատ տնտեսական ցուցանիշներով։

Անկախանալուց առաջ Հայաստանի տնտեսությունը հիմնականում արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաոչուկի արտադրությունը, սննդաարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։

Հայաստանի կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը։ Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տնտեսության արդյունաբերության ճյուղի կտրուկ անկում արձանագրվեց։

Չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալի աճին, այնուամենայնիվ, ոլորտում նկատելի դրական տեղաշարժեր չեն արձանագրվել։ Պատկերն առավել ակնհայտ է դառնում արդյունաբերության ոլորտի կառուցվածքի ուսումնասիրությունից։ Այսպես, նախորդ տարիների համեմատ ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը. 2016թ. հունվար-դեկտեմբեր տվյալներով մշակող արդյունաբերության կողմից ստեղծվում է արդյունաբերության ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի 61.9 տոկոսը, իսկ հանքագործական արդյունաբերության կողմից` 17.9 տոկոսը, այն դեպքում, երբ 1991-2001թթ. հանքագործական արդյունաբերության մասնաբաժինը չէր գերազանցում ՀՆԱ-ի 7 տոկոսը։

Խորհրդային Միության փլուզումից առաջ 1991 թ. գյուղատնտեսությունը նյութական արտադրության միայն 20% էր կազմում, իսկ զբաղվածությունը գյուղատնտեսության մեջ միայն 10%։ Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար, ցինկ, ոսկի և պղինձ։

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ բնակչություն

  1. Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:

Ի տարբերություն Հայաստանի Իտալիաի ծնելիության թիվը ավելի քիչ է:

  1. Կազմել ՀՀ բնակչության ազգային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ` նշելով նաև ազգային կազմի փոփոխության պատճառները:

Իտալիայում մահացության ամենաբարձր թիվը 80 տարեկանն է:

  1. Կազմել ՀՀ տարիքային կազմի փոփությունան դինամիկան ցույց տվող դիագրամ՝ նշելով նաև փոփոխությունների պատճառներ:

Հայաստանի ամենաբարձր ցուցանիշը 30-34 տարեկանն է:

Рубрика: Աշխարհագրություն

Լանդշաֆթային գոտի- Հայաստանի Հանրապետության տարածքում լանդշաֆտային գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց ուղղությամբ, քանի որ մեր մոտ ռելիեֆը լեռնային է. կլիմայական գոտիների հերթափոխը լեռներում կոչվում է վերընթաց գոտիականություն։ Հանրապետությունում հերթափոխվում են հետևյալ՝ թվով հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները՝

անապատակիսաանապատային
լեռնատափաստանային
լեռնանտառային
մերձալպյ-ալպյան
ձյունամերձ
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին հանրապետությունում գոյացել է գոգավոր, տափարակ ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի ներգործության պայմաններում։ Այս գոտին հիմնականում տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում։ Անապատակիսաանապատային լանդշաֆտները հիմնականում տարածված են կղզյակներով։ Որպես այդպիսին առանձին համատարած գոտի չեն առաջացնում։ Այստեղ տարածված են աղուտները:

Արարատյան դաշտի կուլտուր-ոռոգելի հողերը
Կիսաանապատային լանդշաֆտներն համեմատաբար ընդարձակ գոտի են կազմում երկրի նախալեռնային շրջաններում՝ 800-1400 մետր բարձրություններում։ Այստեղ տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 230-300 մմ։ Գլխավոր հողատիպը լեռնային գորշ հողատիպերն են, որոնք իրենցից «ղռեր» են ներկայացնում։ Մշակվող տարածքներում հողերը ենթարկվել են բարելավման՝ քարամաքրում, աղազերծում, քիմիացում, դրենաժավորում, արհեստական ոռոգում և դարձել են կուլտուր-ոռոգելի։ Տեղումների ժամանակահատվածում, որը հիմնականում գարնանն է լինում, կիսաանապատերը ծածկվում են էֆեմեր (կարճակյաց) բուսականությամբ։ Սրանք արագ չորանում են տաք օրերի և ամռան գալուն պես։ Այս գոտում ամենաբնորոշ բույսերից են օշանը, օշինդրը, աղածաղիկը, աղահասկիկը, ֆրիգանոիդ՝ (լեռնաչորասեր) բուսականությունից՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։ Կենդանիներից բնորոշ տեսակներից են սողունները՝ իժ, հայկական գյուրզա, լորտու: Միջատներից տարածված են կարիճներն ու մորմերը: Գոտում տարածված թռչուններից են արագիլը, բազեներից՝

Չորասեր բուսականություն
օձակեր բազեն, լորը, մեղվակերը, հոպոպը, ճնճղուկը: Կենդանիներից բնորոշ են աքիսը, համստերը, դաշտամկները, իսկ շամբուտներում՝ վարազը և եղեգնակատուն։ Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության ամբողջ տարածքը ավելի քան 10%-ը։ Սա համարվում է ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական ու գլխավոր շրջանը:

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածում ունեցողներն են համարվում։ Այս գոտում առանձնացվում են երկու լանդշաֆտային ենթագոտիներ` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։

Տափաստանային բուսականություն
Չոր լեռնատափաստանային ենթագոտին տարածվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռնայի շրջաններում։ Հասնում է մինչև 1800 մետր բարձրությունները։ Կլիման այստեղ տաք է և չորային։ Ի տարբերություն անապատակիսաանապատային գոտու, այստեղ տեղումները համեմատաբար քիչ ավելին են՝ 300-400 մմ։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում հետանտառային լանդշաֆտներ են, որոնք առաջացել են մարդու երկարամյա գործունեության հետևանքով։ Կլիման մերձարևադարձային է՝ չափավոր տաք ու մեղմ ձմեռներով։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նմաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռ, թուզ, խուրմա, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:

Սևահողային տափաստանների ենթագոտին տարածվում է վերոնշյալ գոտուց ավելի վեր և հասնում է մինչև 2000-2400 մետր բարձրությունները։ Այս գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդների և բարձրադիր գոգավորություննեում։ Այս ենթագոտում ամառները տաք են իսկ ձմեռները ցուրտ։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ-ի։ Հումուսի քանակությունունը հողում հասնում է 15 %-ի։ Տարածված բուսականությունը տիպիկ տափաստանային է՝ սիզախոտ, փետրախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ, ավելուկներ, եղինջ, սիբեխ և այլն։ Այս գոտու վերին սահմաններին տարածվում են համեմատաբար խոնավ մարգագետնային տափաստանները։ Կենդանական աշխարհը բավականին բազմազան է։ Հիմնականում տարածված են կրծողները և թռչունները, ինչպես նաև շատ են միջատները։ Կրծողներից՝ մկներ, դաշտամկներ, աքիս, ճագար, ճագարամուկ: Թռչուններից՝ բազե, բու, բվեճ, ագռավ, ճնճղուկ, կաչաղակ: Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։ Շիրակի դաշտ, Լոռու դաշտի և Սևանի ավազանի սևահողերում հիմնականում մշակում են աշնանացան ցորեն, գարնանացան գարի, կորեկ, հաճար, վարսակ, աշորա, կարտոֆիլ, կաղամբ, շաքարի ճակնդեղ, ծաղկակաղամբ և այլն։

Անտառային գոտի Լաստիվերում
Լեռնանտառային լանդշաֆտները հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ (հյուսիսային) լանջերը։ Սրանք զբաղեցնում են ՀՀ տարածքի 10%-ը։ Հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ առավել խոնավ է, անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավ-արևելքում` Զանգեզուրի հատվածում՝ մինչև 2400 մետր բարձրությունները։ Լեռնանտառային գոտում կլիման համեմատաբար մեղմ է։ Այստեղ ձմեռները չափավոր ցուրտ են, սակայն ձնառատ, գարունը զով է ու խոնավ, տեղումնառատ, ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը` մեղմ է։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ։ Տարածված են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը։ Բույսերից հիմնականում տարածված են լայնատերև և փշատերև տեսակները։ Անտառներում հանդիպում են բոխի, թխկի, սոսի, կաղնի, հաճարենի, հոնի ծառ, կեչի, սզնի, վայրի տանձ, ընկուզենի, նշենի, եղևնի, եղևին, սոճի: Կենդանիներից՝ սկյուռ, անտառային վարազ, գորշ արջ, փայտփոր, արծիվ, բազե և այլն։

Ծաղիկների գորգ՝ Շիրակ
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության տարածքում հյուսիսային գոտում սկսվում են 1900-2000 մետր, իսկ հարավային գոտում՝ 2400 մետր բարձրություններում։ Սրանք ձևավորվել են հիմնականում ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում տարվա կեսը ձմեռը է, տևական ու սառնամանիքային, ձնառատ։ Ամառները կարճ են ու զով։ Բավականին բարձր է արեգակնային ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։ Տարածված են հիմնականում ծաղկող բույսեր՝ զանգակ, ձնծաղիկ, գնարբուկ, երիցուկ, հովտաշուշան, աստղաշուշան, երեքնուկ, հիրիկ կովկասյան, պապլոր, և այլն:

Ձյունամերձ լանդշաֆտները հանրապետությունում տարածվում են հիմնականում բարձր լեռնային գոտիներում՝ 3500 մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ, Աժդահակ, Ծղուկ և այլն): Այս գոտում հիմնականում տիրապետում են մերկ ժայռերը, ձյան բծերն ու սառնամանիքային հողմահարման երևույթները։ Բուսածածկույթ այստեղ չի առաջանում։ Միայն որոշ տեսակի մամուռներ ու քարաքոսեր են տարածվում։ հողերը կմախքային, պարզագույն հողեր են, ավազներ:

Կիսաանապատներ- Կիսաանապատային բուսականություն, Արարատյան գոգավորության, նաև Զանգեզուրի, Մեղրիի ու Վայքի լեռնաշղթաների վրա (600-1500 մ բարձրություններում) գտնվող գրեթե բոլոր չոր, անջրդի հողատարածքները՝ ղռերը, ծածկված են կիսաանապատային բուսականությամբ։

Տափաստաններ- Տափաստանը Երկրի բուսական ծածկույթի տիպ է՝ ներկայացված ցրտա- և չորադիմացկուն բազմամյա խոտաբույսերից բաղկացած համակեցություններով: Տափաստանները տարածված են հիմնականում չոր բարեխառն կլիմայական գոտու սև և շագանակագույն հողերում: Առաջացնում են ինքնուրույն տափաստանային գոտի: Եվրոպայում այդ գոտին ընդգրկում է Ստորինդանուբյան և Մերձսևծովյան հարթավայրերը, Արևմտյան Անդրկովկասը, Միջինռուսական և Մերձվոլգյան բարձրությունները, անդրվոլգյան տարածքները, Ասիայում՝ Արևմտյան Սիբիրի հարավային մասը, Մինուսինսկի և Տուվայի գոգավորությունների առանձին «կղզյակներ», Հյուսիսային Ղազախստանը, Մոնղոլիան և Չինաստանը, Հյուսիսային Ամերիկայում՝ Մեծ հարթավայրեր սարահարթը և այլն: Տափաստանները տարածված են նաև Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:Տափաստանային գոտուն բնորոշ է ցամաքային, չոր կլիման: Եվրասիայում ցամաքայնությունը մեծանում է արևմուտքից արևելք, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ հակառակ ուղղությամբ: Տափաստաններում ձմեռը ցուրտ է` ոչ հզոր ձյունածածկով և ուժեղ քամիներով: Ամառը տաք է, հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21–32օC: Երեք տարին մեկ, որպես կանոն, չորային է:

Ալպյան մարգագետիններ- Մարգագետինները խոտածածկ տարածություններ են, որտեղ աճում են առավելապես բազմամյա խոնավասեր խոտաբույսեր՝ վեգետացիայի ողջ ընթացքում: Բնական մարգագետիններն առաջանում են նպաստավոր կլիմայական և հողային պայմաններով վայրերում: Տարբերում են մայրցամաքային, ողողվող և լեռնային մարգագետիններ: Մայրցամաքային մարգագետինները տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս): Լինում են նաև անջրդի հովիտների ու ցածրավայրերի մարգագետիններ:Ողողվող մարգագետիները տարածված են տունդրայից մինչև անապատներ, հատկապես՝ անտառային և անտառատափաստանային գոտիներում: Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային մարգագետինները:Լեռնային մարգագետինները տարածված են խոնավ, բարեխառն կլիմայով շրջաններում՝ Կարպատներում, Կովկասում, Ալթայում, Ուրալում` անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (հետանտառային մարգագետիններ): Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են: Բուսականությունը կազմում են հացահատիկային և հատիկաընդեղեն բույսերը, տարախոտերը, երբեմն՝ մամուռները:ՀՀ-ում մարգագետինները բաժանվում են 2 ենթախմբի՝ ենթալպյան և ալպյան: Ենթալպյան մարգագետինները զբաղեցնում են ընդարձակ տարածություններ՝ 2200–2800 մ բարձրությունների վրա: Ալպյան մարգագետինները տարածված են 2700–3000 մ-ից բարձր լեռնազանգվածներին, ավելի ցայտուն՝ Արագածի, Գեղամա լեռնավահանների վրա:

Ձյունամերձ գոտի-

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

1.Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Հայաստան-Վրաստան-118կմ
Հայաստան-Ադրբեջան-245կմ
Հայաստան-Իրան-830կմ
Հայաստան-Թուրքիա-826կմ
Հայաստան-Ռուսաստան-4191կմ

2.Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Հայաստան-Սև ծով-978կմ
Հայաստան- Միջերկրական ծով-1877կմ
Հայաստան- Կասպից ծով-467կմ
Հայաստան- Պարսից ծոց-681կմ

3.Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

ՀՀ սահմանակից երկրներն են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Իրանը: Հայաստանի կլիմայաստեղծ գործնները բազմազան են: Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հս. լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով, կլիմային հակադրություններով  ու տարվա չորս եղանակների առկայությամբ: Տարածքին բնորոշ է առևային կլիման: Բարդ և խորդուբորդ ռելիեֆի պայմաններում Հայաստանի տնտեսությունը կենտրոնացված է Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 60 %-ի վրա։  Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար,ցինկ, պղինձ և ոսկի:Տեղական գլխավոր էնէրգոռեսուրսը հիդրոէլէեկտրականությունն է: ՀՀ ունի բարեդրացիական հարաբերություններ աշխարհի մոտ բոլոր երկրների հետ: Հայաստանում առկա է կայուն քաղաքական իշխանություն: Հայաստանը ունի շատ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ կնքած պայմանագրեր, համաձայնագրեր: Մեր ռազմական գործընկերն է համարվում Ռուսաստանը: Հայաստանը գտնվում է երկարատև պատերազմական գոտում:

Рубрика: Աշխարհագրություն

Հայաստանի աշխարհագրական տվյալները

Դիրք
հարավից 38 աստիճան հյուսիսային լայնության 50′,
հյուսիսից 41 աստիճան հյուսիսային լայնության 18′,
արևմուտքից 43 աստիճան արևելյան երկայնության 27′,
արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 37′:

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Օգտակար հանածոներ
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:

Կլիմա
Չոր, մայրցամաքային, ամառվա միջին ջերմաստիճանը +30+35Co, ձմեռվանը՝ -15-20Co

Рубрика: Աշխարհագրություն

Հնդկաստան

1. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը գտնվում է Հնդստան թերակղզու վրա։ Հնդկաստանի ջրային սահմանները մեծ դեր են խաղում Հնդկաստանի զարգացման համար։

2. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում

Հնդկաստանը հվ Ասիայուի ամենամեծ երկիրն է։ Հնդկաստանն արտահանում է թակարժեք քարեր, ոսկերչական իրեր, հագուստ, գործվածք, մեքենաշինական բազմատեսակ արտադրանք, գյուղատնտեսական մթերքներ:

3. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադրյալներն են` գյուղատնտեսությունը, քիմիական արդյունաբերությունը և այլն։

4. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը և ամենգլխավորը գյուղատնտեսությունն է, այնուհետև բուսաբուծությունը, անասնապահությունը, հողագործությունը, մետաղաձուլությունը, անտառային տնտեսությունը, ձկնորսությունը և տրանսպորտը։

Рубрика: Աշխարհագրություն

Հարավային Ասիա

1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ունի 3 ֆիզիկաշխարհագրական գոտի հարավային` թերակղզային, հյուսիսային` լեռնային և միջին` գոտահովտային: 

2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի բերքով։

3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

գյուղատնտեսությունն.

Рубрика: Աշխարհագրություն

Ճապոնիայի հանրապետություն

1. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը։

Բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, քանի որ ծովային երկիր է:

2. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը:

3. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիայի զարգացման նախադրայլներից է այն, որ այնտեղի ժողովուրդը շատ կարգապահ են և աշխատասեր:

4. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և ծառայությունները:

Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Ճապոնիա

  1. արտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն , որի մեծ մասը գտնվում է` Հոնսյու,Հոկայդո,Կյուսյու, ու Սիկոկու կղզիների, իսկ մի փոքր մասն էլ Ռյուկյու, Օկինավա, և այլ կղզախմբերի վրա։

  1. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Դե նրա բնական պայմանները,ռեսուրսները, տնտեսությունը լավն է։

  1. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Բբկաչությունը, ռեսուրսները, բնական պայմանները, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և այլն

  1. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ծառայոըթյունները, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։