Рубрика: Կենսաբանություն

Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Դարվինիզմ, անգլիացի նատուրալիստ Չարլզ Դալվինի անունով, նեղ իմաստով էվոլյուցիոն մտքի ուղղություն է, որի համախոհները Դարվինից հետո ավանդորեն մեծ նշանակություն են տալիս բնական ընտրությանը` որպես էվոլյուցիոն գործոններից մեկը։ Դարվինիզմը Երկիր մոլորակի օրգանական աշխարհի էվոլյուցիայի մատերիալիստական տեսություն է (պատմական զարգացում)` հիմնված  Չարլզ Դալվին հայացքների վրա։ Ընդհանրապես լայն իմաստով հաճախ (և սխալ) օգտագործվում է էվոլյուցիոն տեսության կամ կենսաբանական էվոլյուցիայի բացատրության համար։

19-րդ դարում Անգլիան դառնում է հզոր կապիտալիստական երկիր, որտեղ բուռն կերպով զարգանում էին արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրա հետևանքով ազգաբնակչության մեջ մեծանում է սննդամթերքի պահանջը։ Սկսեց զարգանալ սելեկցիան։ Կարճ ժամանակում ստեղծվեցին բույսերի նոր սորտեր և կենդանիների նոր ցեղեր։ Մյուս կողմի՝ արդյունաբերության զարգացումն անհրաժեշտություն էր ստեղծում որոնելու հումքի նոր աղբյուրներ, նվաճելու նոր գաղութներ։ Ստեղծվեցին հաղորդակցության նոր միջոցներ, ծովային ու երկաթգծային երթուղիներ, որոնցով կատարվում էին զանազան հեռավոր ճանապարհորդություններ։ Հավաքվեցին բազմաթիվ փաստեր տարբեր երկրների բուսական և կենդանական աշխարհի մասին։ Այդպիսի ճանապարհորդություն է կատարում նաև Չարլզ Դավինը 1831-1836 թվականներին՝ Բիգլ նավով։

Հակադարվինիզմ

Ներկայումս չնայած էվոլյուցիայի տեսությունը գիտության մեջ համաընդունված է, սակայն կրեացյոնիստները փորձում են վիճարկել այն։ Էվոլյուցիայի դեմ գլխավոր փաստերը (անցումային ձևերի բացակայությունը, բիոլոգիական համակարգերի բարդությունը և աննշան պատահական փոփոխությունների դեպքում դրանց կարգավորման անհնարինությունը, մուտացիաների վտանգավորությունը) ձևավորվել են դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին և մինչ այժմ չեն ենթարկվել մոդիֆիկացիայի։ Գիտնական-էվոլյուցիոնիստների կարծիքով կրեացիոնիստների փաստերը հիմնված են քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության և կենսաբանության մակերեսային գիտելիքների վրա, ինչպես նաև կենսաբանական էվոլյուցիայի հասկացությունների մեծ մասի սխալ ընկալման և գիտական նվաճումների անտեսման վրա։ Գոյության կռվի և բնական ընտրության մասին պատկերացումների անցումը սոցիալական հարաբերությունների բնագավառ ստացել է սոցիալական դավինիզմ անվանումը։

Քննադատություն

Դարվինիզմը քննադատության ենթարկվեց կրոնի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք գտնում էին, որ այն հակադրվում է մարդու՝ Աստծու կողմից ստեղծված լինելը և այդ կարծիքը մեր ժամանակներում ընդունելի չէ հասարակության համար։ Բացի այդ դարվինիզմը մարդու ծագումը բացատրում է երկարատև էվոլյուցիայով, իսկ դա հակասում է համեմատաբար վերջերս աշխարհի կազմավորմանը՝ համաձայն ավրաամական կրոնի կանոնավոր տեքստերի ճշգրիտ ընթերցման։ Դրա հետ մեկտեղ կաթոլիկության մեջ հատուկ պապական կոնդակից ընդունվել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում Եկեղեցու ուսուցմանը և կարող է համարվել որպես վարկած մարդու մարմնի ծագման հարցում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s