Рубрика: Հաշվետվություն

Առաջին շրջանի ամփոփում

Ահա և տարին վերջանում է, և արդեն ժամանակն է ամփոփելու առաջին ուսումնական շրջանում իմ կատարած աշխատանքները: Այս տարի տեղափոխվելով ավագ դպրոց ես ավելի կատարելագործվեցի, սկսեցի մտածել ավելի հասուն մարդու նման: Ճիշտ է այս տարի շատ էին բարդությունները, և՛ վիրուսի հետ կապված, և՛ պատերազմի հետ կապված, կարելի է ասել այս տարին հաջողակ տարի չէր ոչոքիս համար: Տեղափոխվելով ավագ դպրոց ես ձեռք բերեցի նոր ընկերներ, լիովին նոր շրջապատ: Ճանաչեցի ավելի հասուն մտածելակերպով մարդկանց, ճանաչեցի նոր ուսուցիչներիս, նրանց նոր դասավանդելու ձևին: Կային ուսուցիչներ, որոնց անցած տարվանից ի վեր ճանաչում էի: Այս տարի ի տարբերություն անցած տարվա՝ մասնակցությունս ունեցա մի շարք տարբեր քննարկումների: Ընտրությանս գործունեության առարկան այս տարի ընտրել էի կինո-ֆոտո: Ասեմ, որ դասերը անչափ լավ և հետաքրքիր են անցնում, գնում ենք տարբեր վայրերում հետաքրքիր ֆոտոներ անելու: Փոքր ինչ ուզում եմ խոսել սովորական առարկաներից, օրինակ բնագիտական առարկաներից՝ քիմիայից և ֆիզիկայից, այս երկու առարկաներից տարվա սկզբից շատ ենք կաատրել փորձեր, որոնք իհարկե օգտակար է իմանալ: Պատմությունից խոսել ենք «Իմ գերդաստանը» տեմայից, որտեղ պատմում էինք մեր տոհմի մասին, մեր ազգանվան մասին և մեր գյուղի մասին: Դե ինչ այսքանով ավարտեմ, ցանկանում եմ ասել, որ իսկապես ավագ դպրոցն ինձ համար մեծ ընտանիք է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s