Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ), կոչվում է նաև Ռուսական համագործակցություն (այն տարբերելու համար Անգլիախոս ազգերի համագործակցությունից), 9 անդամ պետությունների և 2 ասոցացված անդամների միություն, որը գտնվում է Եվրասիայում (ավելի կոնկրետ՝ Կենտրոնական Ասիայից Հյուսիսային Ասիա ընկած տարածքում), ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում․ բոլոր անդամները նախկին խորհրդային պետություններ են։ Վրաստանը դադարեցրեց իր անդամակցությունը 2008 թվականին, իսկ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), որոնք իրենց անդամակցությունը ԽՍՀՄ-ին համարում են անօրինական օկուպացիա, նախընտրեցին չանդամակցել։
ԱՊՀ-ն ունի որոշակի վերազգային իշխանություն, բայց նա ձգտում է լինել ավելին, քան պարզապես խորհրդանշական (սիմվոլիկ) կազմակերպություն։ ԱՊՀ-ն ձգտում է հատկապես կոորդինացված ազդեցություն ձեռք բերել առևտրի, ֆինանսական, օրինաստեղծ և անվտանգության բնագավառներում։ Այն նաև փորձում է խթանել համագործակցությունը սահմանային շրջաններում հանցագործության կանխարգելման ոլորտում։ Բացի այդ, ԱՊՀ 9 անդամներից 8-ն անդամակցում են ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն։ Գոյություն ունեն 3 կազմակերպություններ, որոնք գտնվում են ԱՊՀ վերահսկողության տակ։ Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) (որին զուգահեռ գործում են Եվրասիական մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը, որը զբաղեցնում է 180 միլիոն բնակիչ ունեցող տարածք) և Միութենական պետությունն են։ Առաջին երկուսը ռազմական և տնտեսական դաշինքներ են, իսկ Միութենական պետության նպատակն է դառնալ ՌԴ և Բելառուսի միջև անդրազգային միություն, որն ունի ընդհանուր ղեկավարում, դրոշ, դրամական միավոր և այլն։