Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

Համազգային պայքար

Առաջադրանք 1

Համազգային պայքարըՀայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 102-105, համացանց,

Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Նրանք պլան մշակեցին,որ եկեղեցու հարկերը իրենց վերցնեն, այդ իսկ պատճառով փակվեցին դպրոցները, իսկ հարկերը մուծում էին եկեղեցիները։

Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Ընդհարումներ տեղի ունեցան Շուշիում, Ասկերանում, Վարանդայում: Այստեղ թաթար հրոսակապետներից ակտիվ էր հայտնի հայատյաց Աբբաս Վեզիրովը: Շուշիում բախումներն սկսվեցին 1905 թ-ի օգոստոսի 7-ից և տևեցին մի քանի շաբաթ, որոնք կրկնվեցին նաև 1906 թ-ի հունիսին:
 Թիֆլիսում բախումներ տեղի ունեցան 1905 թ-ի նոյեմբերին: Շուրջ 500 հայ  կամավորներ 3 օրվա ընթացքում (նոյեմբերի 22–25-ը) հակահարված տվեցին թաթար խուժանին և ապահովեցին Թիֆլիսի հայության (շուրջ 100 հզ.) անվտանգությունը: Թեև 1906 թ-ին որոշ վայրերում բախումները կրկնվեցին, սակայն այլևս զանգվածային բնույթ չստացան և ավարտվեցին սեպտեմբերին: 
Հայ-թաթարական բախումները կանխելու առաքելությամբ էին գործում Հովհաննես Թումանյանը և թաթար բանաստեղծ Միրզա Սաբիրը. սպիտակ դրոշը ձեռքներին` նրանք շրջում էին հայկական ու թաթարական բնակավայրերում և խաղաղության կոչեր անում: Կովկասյան պաշտոնյաների առավել հայատյաց ներկայացուցիչների նկատմամբ ՀՀԴ-ն մահվան դատավճիռ կայացրեց:
1905 թ-ի մայիսի 11-ին Բաքվում սպանվեց հայտնի հայատյաց, տեղի հայության ջարդերի գլխավոր հրահրող ու կազմակերպիչ, նահանգապետ Նակաշիձեն: Վրիժառուն երիտասարդ Դրոն էր (Դրաստամատ Կանայան): Վրիժառուները սպանեցին Բաքվի ջարդերի նաև այլ պատասխանատուների՝ Մահմեդբեկովին, Միքելաձեին, Շահթախթինսկուն: Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխչյանն սպանեց Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեներալ Ալիխանով-Ավարսկուն:
Նիկոլ Դումանը կազմակերպեց Երևանի նահանգի թուրքամոլ պաշտոնյա Կենգեռլինսկու հետապնդումն ու սպանությունը. վերջինս խրախուսել էր թաթարների վայրագությունները: 
1905–06 թթ-ի ազգամիջյան բախումների ժամանակ ցարական պաշտոնյաներն ու ոստիկանությունը, որպես կանոն, աջակցում էին թաթար խաժամուժին: Կովկասի փոխարքայի գիտությամբ և հովանավորությամբ թաթար հրոսակները Ելիզավետպոլի և Բաքվի նահանգներում ստեղծեցին «Դիֆայի» («Պաշտպանություն») կազմակերպությունը, որի նպատակը Բաքվի մահմեդական կապիտալիստների օգնությամբ ողջ Ղարաբաղի հողերը գնելն էր՝ դրանք բացառապես մահմեդականներով բնակեցնելու համար. «Ղարաբաղը վերածել մուսուլմանական պրովինցիայի, զենքով և փողով պարտադրել ղարաբաղցիներին դուրս գալ այնտեղից», Ղարաբաղը դարձնել ադրբեջանական տարածք:

Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող  անձանց մասին/:

Հայ-թաթարական ընդհարումներ:

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: 80-ական թվականների կեսից Արևմտյան Հայաստանում հանդես են գալիս առաջին հայդուկները, որոնք իրենց գործունեությունը նվիրում են արևմտահայ ժողովրդի ազատագրության գործին: Առաջանում են քաղաքական գաղտնի խմբակներ և ընկերություններ /1888-ին ստեղծվում է հնչակյան կուսակցությունը, 1889-ին «Երիտասարդ Հայաստան» խմբակը/: Ազատագրական շարժման գաղափարական դրսևորումները կենտրոնանալով հատկապես հայաշատ Թիֆլիսում, ընդգրկում են տեղի առաջադիմական երիտասարդությունը, որը տոգորված ազգային-հայրենասիրական գաղափարներով, սպասում էր սատարելու արևմտահայ եղբայրակիցների փրկության գործին: Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը  աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: Կնոջ` Օլգա Թումանյանի հավաստմամբ, ամուսինը կապված էր հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկի` Ալ. Գոլոշյանի հետ: 1888թ. նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով` ետ էր մնացել: Սրանով չի վերջանում նոր հասարակական կյանք մտնող երիտասարդի կապը ազատագրական շարժումների հետ: 1890թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s